Բունդեսթագը Volkswagen ավտոկոնցեռնի մեքենաների հետ կապված սկանդալը կքննարկի հինգշաբթի կայանալիք նիստում։ Այս մասին հայտնում է N-24 գերմանական հեռուստաալիքը՝ վկայակոչելով Քրիստոնեա-դեմոկրատական խմբակցության ներկայացուցիչ Միխայել Գրոսսե Բրեմերին։

Ավելի վաղ ավտոընկերությունը խոստովանել էր, որ աշխարհում Volkswagen ընկերության 11 մլն դիզելային վառելիքով մեքենա հագեցած է այնպիսի ծրագրային ապահովումներով, որոնք պակաս են ցույց տալիս վնասակար արտանետումների իրական ցուցանիշը, գրում է Gazeta-ն։

Սակայն ընկերությունը հերքել է կոնցեռնի նախագահի հրաժարականի մասին լուրերը։