«GM-ԱվտոՎԱԶ» համատեղ ձեռնարկությունը կթողարկի Chevrolet Niva մոդելի հատուկ ձմեռային մոդիֆիկացիան, որը կստանա Winter Edition անվանումը։

FOTON ARMENIA ավտոսրահն առաջարկում է միկրոավտոբուսներ՝ մատչելի գներով: Միկրոավտոբուսը համալրված է Mitsubishi ընկերության 2,4 լիտր ծավալով բենզինային շարժիչով: 
Ունի օդորակիչ, տաքացուցիչ և 16 նստատեղ:
Միկրավտոբուսները հատկապես կհետաքրքրեն տուրիստների տեղափոխման ծառայություն մատուցողներին:
Սրահի հասցեն՝ Արտաշատի խճուղի 101/2՝ Երեւան-Մասիս խճուղու խաչմերուկի հարեւանությամբ:
Հեռ.համարներ 010 49-19-90 ; 091 49-19-90

Winter Edition-ի հատուկ տարբերակը ստանդարտ «Նիվայից» կտարբերվի «Այսբերգ» տիպի հատուկ սպիտակ գույնով եւ սարքավորումների ընդլայնված ցուցակով։ Ամենագնացը կունենա տաքացուցիչով հողմային հայելի, ապակին մաքրելու խոզանակների ձմեռային վահաններ, բարձր տարողությամբ մարտկոց, Continental անվադողերով 16 մատնաչափ անվասկավառակներ , հայտնում է Motor-ը։

Ամենագնացը կունենա 1.7 լիտր ծավալով բենզինե շարժիչ, որը զարգացնում է 80 ձիաուժ արագություն եւ 5-աստիճանի մեխանիկական փոխանցման տուփ։

Ընդհանուր առմամբ «GM-ԱվտոՎԱԶ»-ը կթողարկի Niva Winter Edition-ի 600 նմուշ։