Չեչնիայի հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ Մեքքայում հրմշտոցի հետեւանքով հարյուրավոր մարդկանց մահը միաժամանակ եւ ողբերգություն է, եւ Բարձրագույնի նվերը, հայտնում է «Նորությունների ռուսական ծառայությունը»:

«Այն ինչ կատարվել է Մինայում,  իրոք ողբերգական դեպք է: Բայց մենք չենք կարող այսպես ասել, քանի որ յուրաքանչյուր մահմեդական, ով հաջ է կատարում դեպի Սաուդյան Արաբիա, երազում է մահանալ այնտեղ: Ալլահը ներում է բոլոր նրանց մեղքերը, ովքեր մահացել են հաջ անելուց: Յուրաքանչյուր մահմեդական ուզում է տեսնել Ալլահին: Այսինքն սա եւ ողբերգություն է, եւ Բարձրագույնի մեծ նվերը»,- հայտարարել է Կադիրովը:

Չեչնիայի ղեկավարը հայտարարել է, որ սրբազան վայրում մահանալը ուրախությունէ  մահմեդականի համար: «Նրանք շատ երիջանիկ մարդիկ են, մենք նախանձում ենք նրանց: Ալլահը տա,  որ մենք նրանց հանդիպենք դրախտում»,- հավելել է Կադիրովը:

Հիշեցնենք, որ վերջին տվյալներով, հրմշտոցից զոհվել է 450 մարդ, եւս 700 ը վիրավորում է ստացել: Ռուսական դեսպանատանը հայտարարում են, որ տուժածների շարքում Ռուսաստանի քաղաքացիներ չկան: