Տավուշի մարզի սահմանամերձ Պառավաքար գյուղում հակառակորդի կրակոցից  զոհվել է 83-ամյա Պայծառ Աղաջանյանը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Պառավաքարի գյուղապետ Ռոլանդ Մարգարյանը:

Գյուղապետը նշեց, որ չի կարող այս պահին հավելյալ մանրամասներ ասել, զբաղված է, այս պահին գյուղը գնդակոծվում է:

ՊՆ մամուլի ծառայությունից էլ NEWS.am-ին հայտնեցին, որ այս պահին Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերը հակառակորդի կողմից գնդակոծվում են տարբեր տրամաչափի զինատեսակներից: Իրավիճակն անընդհատ փոխվում է,  մանրամասների վերաբերյալ լրացուցիչ կհաղորդեն: