Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլա Խամենեին Մեքքայի մոտ հրմշտոցի պատասխանատվությունը, որը հանգեցրել է հարյուրավոր մահերի, դրել է Սաուդյան Արաբիայի իշխանությունների վրա եւ պահանջել է ներողություն խնդրել տուժածներից ու զոհերի հարազատներից, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով «Ռեյթերս»-ը։
Մեքքայի մոտ, Մինայի հավտում տեղի ունեցած ողբերգությունը տեղի է ունեցել հինգշաբթի առավոտյան, մահմեդական հաջի ծեսի (որի ընթացքում քարերով քշում են սատանային) ժամանակ։
Սաուդյան Արաբիայի պաշտոնական տվյալների համաձայն, զոհերի թիվը հասել է 769-ի։ Եվս 934 մարդ տուժել է։ Սակայն Իրանի իշխանությունները համարում են, որ հրմշտոցի ժամանակ մահացել է ավելի քան հազար ուխտավոր։
«Փոխանակ բոլորին մեղադրելու, սաուդցիները պետք է իրենց վրա վերցնեն պատասխանատվությունը եւ ներողություն խնդրեն մահմեդականներից ու զոհերի ընտանիքներից»,-ասել է Խամենեին։





























