«Յունիաստրում բանկը» հայտարարել է 100% բաժնեմասը Ռազմավարական նախաձեռնությունների գործակալության թոփ-մենեջեր Արտյոմ Ավետիսյանին վաճառելու գործարքի ավարտի մասին: Գործարքն համաձայնեցվել է Կենտրոնական բանկի, Հակամենաշնորհային դաշնային ծառայության եւ Եվրոպական Կենտրոնական բանկի հետ:
Ավելի վաղ բանկի 80% բաժնեմասը պատկանում էր Bank of Cyprus-ին: Ակտիվները վաճառելու ծրագրերի մասին բանկը հայտարարել էր դեռեւս հուլիսին: 10-ական տոկոս են վաճառել նաեւ «Յունիաստրում»-ի նախագահ Գագիկ Զաքարյանն ու բանկի տնօրենների խորհրդի նախագահ Գեորգի Պիսկովը:
Bank of Cyprus-ը «Յունիաստրում»-ի 80%-ի սեփականատեր է դրձել 2008 թվականին, 450 մլն եվրոյով: 2015 թվականի I կիսամյակում «Յունիաստրում»-ի վնասը կազմել է 621.8 մլն ռուբլի:
«Վեդոմոստիի» փոխանցմամբ, նոր սեփականատերը ծրագրում է «Յունիաստրում»-ի հիման վրա փոքր եւ միջին բիզնեսի վարկավորում զարգացնել:
«Շուկայի այժմյան կոնյուկտուրայի պայմաններում հսկայական հնարավորություններ են բացվում միջին բիզնեսի համար, որն աշխատում է ներկրման փոխարինման հատվածում կամ արտահանման ոլորտում: Մենք պատրաստ ենք օգնել եւ վարկավորել իրական հատվածը»,- հայտարարել է Ավետիսյանը: Միաժամանակ, բանկը կշարունակի զարգացնել շահեկան մանրածախ հատվածը, որտեղ արդեն ներկա է:




























