Ռուսաստանի լիբերալ դեմոկրատական կուսակցության առաջնորդ, ՌԴ պետդումայի փոխխոսնակ Վլադիմիր Ժիրինովսկին դատի է տվել ԽՍՀՄ առաջին ու վերջին նախագահ Միխայիլ Գորբաչեւին, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Քննությունը տեղի կունենա Մոսկվայի Տիմիրյաձեւի դատարանում: Հայցը ներկայացվել է անձամբ Գորբաչեւի եւ «Վես միր» հրատարակչության դեմ՝ կապված «Կրեմլից հետո» գրքում Գորբաչեւի կողմից Ժիրինովսկիի մասին արտահայտած մտքերի հետ:
Լրատվամիջոցների տվյալներով, Ժիրինովսկին մեկ մլն ռուբլու փոխհատուցում է պահանջում Գորբաչեւից:




























