Ուկրաինայի արեւելքում մալայզիական «Բոինգ» օդանավի ավիավթարի հետաքննության արդյունքների մասին Նիդերլանդների զեկույցը կփոխանցվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդրին: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրը: Այս խնդրի առնչությամբ Նյու Յորքում բանակցություններ են ընթացել Ավստրալիայի, Բելգիայի, Մալայզիայի, Նիդերլանդների եւ Ուկրաինայի առաջնորդների միջեւ:
Գործակալության փոխանցմամբ, զեկույցի հրապարակումից մեկ շաբաթ անց նախատեսվում է ՄԱԿ-ի ԱԽ փակ հանդիպում հրավիրել: Զեկույցը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում կներառվի ԱՄՆ պատվիրակության կողմից: Դեռեւս հայտնի չէ, թե արդյոք այդ հանդիպման արդյունքում որեւէ որոշում կկայացվի, թե ոչ:




























