Եվրամիությունը չի կարող գոյատեւել առանց Ուկրաինայի, հետեւաբար Ուկրաինան պետք է ԵՄ անդամ դառնա: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, հաղորդում է ՈՒՆՆ-ն:
«Նշանակություն չունի՝ եվրոպական ազգը պատրա՞ստ է ընդունել Ուկրաինային, թե ոչ: Ես պնդում եմ՝ ԵՄ-ն չի կարող գոյատեւել առանց Ուկրաինայի: Ժողովրդավարական Ուկրաինան պետք է լինի Եվրամիությունում: Ես բավական լավատես եմ եւ կարծում եմ, որ իմ երազանքը կիրականանա»,-հայտարարել է Պորոշենկոն Նյու Յորքում Կոլումբիայի համալսարանում ուսանողների հետ հանդիպման ժամանակ:




























