ԱՄՆ Լուիզիանայի նահանգում փնտրում են սպանության  համար դատապարտված տղամարդուն, որին սխալմամբ ազատ են արձակել բանտից, հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով Associated Press գործակալությունը։ Ինչպես հայտնել են տեղական իշխանությունների ներկայացուցիչները, հանցագործի անունը Բենջուիել Ջոնսոն է, նա դատապարտվել էր 2013թ.։

Սեպտեմբերի 22-ին տղամարդուն բաց էին թողել «Դիքսոն» ուղղիչ հաստատությունից եւ ուղարկել էին այլ իրավասության ենթակա հաստատություն՝ նրա գործած մեկ այլ հանցագործության կապակցությամբ։ Դրանից հետո նրան բաց էին թողել։

Ենթադրվում է, որ սխալը թույլ է տվել բանտի պաշտոնյաներից մեկը։