Տավուշի մարզի Այգեհովիտ համայնքում դեռեւս վերջնական որոշված չէ՝ խաղողի բերքահավաք իրականացվելու է, թե ոչ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Այգեհովիտ համայնքի ղեկավար Լեւոն Գրիգորյանը:

«Արդեն մի քանի օր՝ հանգիստ իրավիճակ է, սակայն մարդիկ ռիսկ չեն անում մոտենոլ այգիներին: Մի քանի օր էլ սպասենք, եթե ոչինչ չկարողացանք անել, կդիմենք մարզպետարան, որ գոնե գյուղացիներին փոխհատուցում տրվի»,- ասաց գյուղապետը՝ նշելով, որ համայնքի 12 ընտանիք խաղողի մթերման համար պայմանագրեր էր կնքել երեւանյան գործարանի հետ:

Հիշեցնենք, որ Տավուշի մարզպետարանը որոշել էր դադարեցնել խաղողի բերքահավաքը Այգեվիտ համայնքի այգիներում, որտեղ այս պահին 150 տոննա բերք կա: Նշենք, որ այդ այգիները գտնվում են հակառակորդի նշանառության տակ: