Հոկտեմբերի 1-ից մեկնարկում է Ամերիա Օնլայն եւ Մոբայլ բանկինգ արշավը, որի շրջանակներում տվյալ համակարգի օգտագործողներին կտրամադրվեն մի շարք արտոնություններ  եւ անակնկալ մրցանակներ Ամերիաբանկի կողմից:

Բանկի մամուլի ծառայությունից հայտնում են, որ արշավի հիմնական նպատակը Ամերիաբանկի թե' ֆիզիական անձ, եւ թե' իրավաբանական անձ հաճախորդներին խրախուսելը եւ կրթելն է` կատարել ոչ թղթային, առցանց գործարքներ, ինչը էականորեն կխնայի հաճախորդի ժամանակը եւ  հնարավորություն կտա բանկին իրականացնել առավել արագ սպասարկում:

Ամերիաբանկի նոր եւ գործող ֆիզիկական անձ բոլոր քարտապաններին ս.թ. հոկտեմբերի 1-ից մինչեւ դեկտեմբերի 30-ը Օնլայն Բանկինգ ծառայությունը կտրամադրվի ընդամենը 1,000 ՀՀ դրամ միացման միանվագ վճարով` այժմ գործող 6,000 ՀՀ դրամի փոխարեն: Ընդ որում, հոկտեմբերի 1-ից մինչեւ 31-ը Օնլայն եւ Մոբայլ Բանկինգի համակարգում 5 եւ ավել գործարք կատարած օգտատերերի միջեւ կանցկացվի խաղարկություն, որի 3 հաղթողները կստանան Lenovo IdeaPad պլանշետ: Խաղարկության արդյունքների ամփոփումը եւ մրցանակաբաշխության արարողությունը տեղի կունենա նոյեմբերին:

Արշավի շրջանակներում իրավաբանական անձանց Ամերիաբանկը 3 ամսով կտրամադրի Ամերիա Օնլայն Բանկինգի անվճար փորձնական տարբերակ (trial): Կազմակերպությունների ներկայացուցիչների համար  հոկտեմբերին նախատեսվում է անցկացնել ճանաչողական դասընթաց, որի ընթացքում մասնակիցներին կներկայացվեն Ամերիա Օնլայն եւ Մոբայլ Բանկինգ համակարգի օգտագործման կանոններն ու հնարավորությունները:

Նշենք, որ ակցիան գործելու է մինչեւ դեկտեմբերի 30-ը ներառյալ: