Չինաստանի Գուանսի-Չժուանի Ինքնավար մարզում պայթյուն է որոտացել։ Հոկտեմբերի 1-ին անհայտ ծագման պայթուցիկ սարքը պայթել է բազմահարկ շենքի 5-րդ հարկում։ Միջադեպից վիրավորվել է մեկ մարդ, հայտնում է Lenta.ru –ն՝ վկայակոչելով The South China Morning Post-ը։
Պայթյունը որոտացել էր Լյուչժոուի շրջանում ռումբեր պարունակող 17 ծանրոցների պայթյունից մեկ օր անց։ Ահաբեկչությունից զոհվել էր 5 մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվել էին, եւս 2-ը անհետ կորած են համարվում։
Ոստիկանությունը ձերբակալել է կասկածյալին, որը 30-ամյա մի տղամարդ է։ Նա մի քանի մարդ էր վարձել, որոնք փոստային բաժանմունքներից պայթուցիկ պարունակող ծանրոցներ էին առաքել։
Լյուչժոուում եւ քաղաքի մոտակայքում ծանրոցների առաքումը դադարեցվել է մինչեւ հոկտեմբերի 3-ը։





























