Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքը մեզ մտահոգող թեմա է: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 1-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել է Հայաստանի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

Ինչ վերաբերում է սահմանամերձ գյուղենրի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի դեպքում ՀԱՊԿ միջամտությանը, փոխնախարարի խոսքով, Հայաստանը չի դիմել ՀԱՊԿ-ին այդ հարցով. «Դրա անհրաժեշտությունը դեռ չկա»:

Միաժամանակ նա ընդգծել է պայմանագրերի առկայության կարեւորությունն այն կազմակերպությունների հետ, որոնք «որոշ դեպքերում կարող են աջակցել Հայաստանին»:

«Բայց առաջին հերթին պետք է ապավինել մեր սեփական ուժերին»,-ամփոփել է ԱԳ փոխնախարարը: