Տարվա սկզբից Միջերկրական ծովով Եվրոպա է ժամանել 533 591 միգրանտ եւ փախստական։ Այս մասին հայտնել է Միգրացիայի միջազգային կազմակերպությունը։
Ամենից շատ միգրանտ ու փախստական է ընդունել Հունաստանը՝ 399 326 մարդ։ Իտալիա է ժամանել 131 431 մարդ։ Հունաստան ժամանած մարդկանց մեծ մասը սիրիացիներ են (173 375), աֆղաններ (50 177) եւ պակիստանցիներ (11289), Իտալիայում մեծ թիվ են կազմում էրիթրեացիները (30 708), նիգերիացիները (15 113) եւ սոմալիացիները (8790), գրում է ՏԱՍՍ-ը։
Միգրացիայի միջազգային կազմակերպության տվյալներով՝ Եվրոպայում սեպտեմբերի 17-ից միգրանտների եւ փախստականների թիվն աճել է 60 հազարով։ 2887 մարդ ծովում խեղդվել է՝ փորձելով հասնել Հին աշխարհ։




























