Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ֆրանսուա Օլանդի հանդիպումը տեղի է ունենում Ելիսեյան պալատում:

Պուտինն առաջինն է «նորմանդական քառյակի» անդամներից ժամանել Ելիսեյան պալատ:

Երկու երկրների նախագահները զրուցում են «նեղ կազմով», փակ դռների հետեւում: Հանդիպումից առաջ երկու նախագահները առանց խոսք ասելու միմյանց ձեռք են սեղմել ու լուսանկարվել, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ռուսական կողմից հանդիպմանը մասնակցում են, մասնավորապես, ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը եւ մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: