Ռուս քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության գործով մեղադրյալ Շադիդ Գուբաշովը որոշել է չհրաժարվել խոստովանական ցուցմունքից։ Այս մասին հայտնել է նրա փաստաբան Մագոմեդ Հադիսովը, գրում է «ՌԻԱ Նովոստի»ն։
«Հարցաքննության ժամանակ նա չի հրաժարվել խոստովանական ցուցմունքից, ամեն բան թողել է ինչպես որ կա, ժամանակ է վերցրել մտածելու համար»,- հայտնել է Հադիսովը։
Այս պահին Գուբաշովը գործով անցնող վերջին մեղադրյալն է, որը չի հրաժարվել նախնական ցուցմունքից։ Փաստաբանի խոսքով՝ դրա պատճառը հետաքննության գործադրած ճնշումն է, քանի որ իր պաշտպանյալի մեղքն ապացուցող այլ փաստ նրանք չունեն։




























