«Տրանսաէրո» ավիաընկերությունը հոկտեմբերի 15-ին Ռուսաստանում դադարեցնում է թռիչքները։ Միջազգային չվերթները կդադարեցվեն հոկտեմբերի 5-ից։ Այս մասին հայտնել է «Աերոֆլոտ»-ի գլխավոր տնօրեն Վիտալի Սավելեւը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Սավելեւը նշել է, որ թռիչքները կշարունակվեն միայն արտասահմանից հետադարձի տոմսերով։ Իսկ ՌԴ ներքին թռիչքների տոմսեր ունեցողների տոմսերի արժեքը կփոխհատուցվի ողջ ծավալով։
«Աերոֆլոտ»-ի գլխավոր տնօրենը հայտնել է, որ ավիափոխադրողը թռիչքների համար կսպասարկի «Տրանսաէրոյի» բոլոր ընթացիկ վճարումները, սակայն հին պարտքերի համար վճարել չի պատրաստվում։




























