Մանչեսթերի դատարանը 15-ամյա դեռահասին ցմահ ազատազրկման է դատապարտել՝ Ավստրալիայում շքերթի ժամանակ ոստիկանության սպաներին գլխատելու նպատակով դավադրության մեղադրանքով: Այս մասին հաղորդում է Gazeta-ն՝ վկայակոչելով BBC-ն:

«Ամբաստանյալը ցմահ ազատազրկման է դատապարտվում ահաբեկչության դրդելու մեղադրանքով»,-ասվում է դատարանի որոշման մեջ:

Դեռահասը նաեւ իր ուսուցիչներին բազմիցս սպառնացել է հաշվեհարդարով, իսկ նրա սենյակում հայտնաբերվել է փայտե տուփ, որի կափարիչի վրա գրված է եղել. «Իսլամական պետություն»: