ՌԴ-ից Թուրքիային տրամադրվող  գազի   10,25 % զեղչը կարող է որպես հիմք ընդունվել «Թուրքական հոսք»  գազատարի վերաբերյալ միջկառավարական համաձայնագիրը ստորագրելիս, հայտարարել է Ռուսաստանի Էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը։

«Դա առեւտրական ընկերությունների միջեւ կարգավորվող հարց է։ Որքան ես գիտեմ, այսօր տոկոսի չափը 10,25 է, սա այն ընդունելի թիվն է, որը կարող է որպես հիմք ընդունվել»,- լրագրողներին ասել է Նովակը G20 –ի Էներգետիկայի նախարարների հանդիպման միջանցքներում, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։