Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը դիմել է ամերիկահայությանը՝ խնդրելով հորդորել իրենց օրենսդիրներին՝ միանալու ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամներ Էդ Ռոյսի եւ Էլիոթ Էնգելսի նախաձեռնությանը:

Նշենք, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը եւ անդամ Էլիոթ Էնգելսը նամակով կոչ են արել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքին` Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ցուցաբերած կեղծ հավասարության ձախողված քաղաքականությունը փոխելու կառուցողական, հաշվետվողականության վրա հիմնված մոտեցմամբ:

Կոնգրեսականներն առաջարկում են հակամարտության բոլոր կողմերին համաձայնություն կնքել շփման գծից դիպուկահարների դուրս բերման մասին,  տեղադրել ԵԱՀԿ-ի կողմից վերահսկվող առաջադեմ համակարգեր եւ սարքեր, որոնցով հնարավոր կլինի պարզել կրակոցների արձակման վայրը, ինչպես նաեւ ավելացնել ԵԱՀԿ դիտորդների թիվը: