ԱՄՆ դոլարի փոխարժեքը այսօր՝ հոկտեմբերի 2-ին, կազմել է 473.15 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.86 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 528.08 դրամ (աճել է 0.95 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 716.82 դրամ (աճել է 1.30 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.16 դրամ (նվազել է 0,06 դրամով):
Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթը՝ 221.34 դրամ, ոսկին՝ 17,022.37 դրամ, պլատինը՝ 13,812.61 դրամ:
Հոկտեմբերի 2-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել։




























