ՀԱՀ-ում Յոհանեսբուրգի Ալեքսանդրա թաղամասի առեւտրի կենտրոնում տեղի ունեցած փոխհրաձգության հետեւանքով վիրավորում է ստացել 12 մարդ, այդ թվում մի չորս տարեկան երեխա:
Շտապ օգնության մասնավոր ծառայության ներկայացուցիչ Քրիս Բոտայի տվյալներով ՝ փոխհրաձգությունը սկսվել է «Պան Աֆրիքեն մոլ» առեւտրի կենտրոնում, հայտնում է «ՏԱՍՍ»-ը:
«Շտապ օգնության բրիգադը պատահարի վայրում գտել է հրազենային վիրավորումով 12 մարդու՝ մեծահասակների ու երեխաների »,-ասել է նա:
Պատահարի մանրամասները դեռ պարզ չեն:




























