Գվատեմալայի Սանտա Կատարինա Պինուլա համայնքի տարածքում հեղեղներից առնվազն 5 մարդ է զոհվել։ Ինչպես հայտնել են Տարերային աղետների դեմ պայքարի ազգային կոորդինացիոն կենտրոնի ներկայացուցիչները, շարունակվում են անհետ կորածների որոնումները, գրում է ՏԱՍՍ-ը։
Հորդառատ անձրեւների պատճառով վրա հասած հեղեղները ամբողջովին ոչնչացրել կամ ավերել են 70 տուն։ Տեղում օգնություն ցուցաբերող հրշեջ ստորաբաժանումների հրամանատարը հայտարարել է, որ ցեխակույտերի տակ կարող է մինչեւ 200 մարդ լինել, սակայն իշխանությունների ներկայացուցիչները այս տեղեկությունը դե չեն հաստատել։





























