Տեխաս նահանգի Փասադենա քաղաքի քիմիական գործարանում պայթյուն է տեղի ունեցել։ Այդ մասին հաղորդում է Gazeta-ն՝ վկայակոչելով Chron-ին։
Տեղի ժամանակով առավոտյան տեղի ունեցած պայթյունի հետեւանքով չորս մարդ է տուժել։ Տուժողներից մեկին ուղղաթիռով տեղափոխել են բժշկական կենտրոն։ Տեղական ոստիկանությունը ոչինչ չի ասել նրա վնասվածքների լրջության աստիճանի մասին։
Ոստիկանության տեղի վարչությունը հաղորդել է նաեւ, որ հնարավոր է եղել հանգցնել հրդեհը, որն առաջացել է պայթյունի հետեւանքով։ Ներկայումս պարզվում են միջադեպի պատճառները։
Բաց տվյալների համաձայն, գործարանը 300 աշխատակից ունի։ Գործարանը զբաղվում է քիմիկատների լայն տեսականու արտադրությամբ։




























