Վերջին տասնամյակում ՆԱՏՕ-ի խոշորագույն Trident Juncture-2015 (Եռատամի միացություն) զորավարժությունները սկսվում են հոկտեմբերի 3-ին Հարավային Եվրոպայում: Զորավարաժություններն անց են կացվելու Իսպանիայում, Իտալիայում ու Պորտուգալիայում, Միջերկրական ծովում ու Ատլանտյան օվկիանոսում՝ հոկտեմբերի 3-ից մինչեւ նոյեմբերի 6-ը:
Դրանք մասնակցելու է 36 հազար մարդ, 140 օդանավ ու մինչեւ 90 ստորջրյա եւ վերջրյա նավ՝ 30 պետությունից, այդ թվում ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող Ավստրիայից ու Շվեդիայից:
«Trident Juncture-2015 զորավարժությունների նպատակն է ՆԱՏՕ-ի արձագանքման ուժերի հնարավորությունների ստուգումը: Զորավարժությունները պետք է ցույց տան, որ մեր ռազմական հայեցակարգը ու ընթացակարգերը գործի կդրվեն իրական ճգնաժամի պայմաններում, քանի որ մեր խնդիրն է պատրաստ լինել դաշինքի մարդկանց, տարածքն ու արժեքները պաշտպանելուն»,- հայտարարել է զորավարժությունների հրամանատար գեներալ Հանս Լոտար Դոմրեզեն:
Trident Juncture-2015-ը երկու փուլից է բաղկացած է լինելու. զորավարժությունների հրամանատարային – շտաբային փուլը կանցնի հոկտեմբերի 3-16-ը, իսկ դաշտային մանեւրերն անցնելու են հոկտեմբերի 21-ից նոյեմբերի 6-ը: Զորավարժությունների շտաբային մասն անցնելու է նաեւ ՆԱՏՕ-ի հրամանատարության ու վերահսկողության կառույցներում՝ Կանադայում, Նորվեգիայում, Գերմանիայում, Բելգիայում ու Նիդեռլանդներում:
Ինչպես հայտնում է «ՏԱՍՍ»-ը, այդ զորավարժությունները ուղիղ առնչություն չունեն ոչ միգրացիոն, ոչ էլ ուկրաինական ճգնաժամին, քանի որ ՆԱՏՕ-ն դրանց դեռ 2013 թվականից էր սկսել նախապատրաստվել:





























