Ամերիկացին, որն ինը մարդ էր սպանել ամերիկյան Օրեգոն նահանգ Ռոուզբուրգ քաղաքի Ամփքվա քոլեջում, գրանցված էր որպես աշակերտ այն դասարանում, որտեղ դաժան հաշվեհարդար էր կազմակերպել: Այդ մասին հայտնել է օկրուգի շերիֆ Ջոն Հենլինը: Հանցագործն ուներ 13 միավոր հրազենային զենք, որոնք օրինական հիմունքներով էր ձեռք  բերել վերջին երեք տարիների ընթացքում:

 Ինչպես հայտնել է New York Times թերթը, օրեգոնցի հրաձիգը համակրում էր Իռլանդական հանրապետական բանակին ու հետաքրքրվում զանգվածային սպանություններով: Նման եզրակացություն կարելի է անել ուսումնասիրելով 26 ամյա Քրիստոֆեր Շոնն Հարփեր Մերսերի սոցցանցերի պրոֆիլները:

Սեպտեմբերի 30-ին Մերսերը կրակ էր բացել Ամպքվա վարժարանի այն մասնաշենքում, որտեղ ուսումնական լաբորատորիաներն են: Մերսերը, սպառնալով զենքով, որոշ աշակերտների ստիպել է պատասխանել այն հարցին, թե ինչ կրոն են իրենք դավանում: Նրանց ովքեր ասել են, որ քրիստոնյա են, նա սպանել է ՝ կրակելով ուղիղ գլխին: Զոհվել է ինը մարդ, նույնքանն էլ՝ վիրավորում ստացել: Իսկ հանցագործն ինքը սպանվել է ոստիկանների հետ փոխհրաձգության ժամանակ: