Սիրիայում Ռուսաստանի օդատիեզերական ուժերի գործողություններն ուղղված են ռուսաստանցիներին ահաբեկչությունից պաշտպանելուն, հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը։ «Մենք պաշտպանության համար քիչ ծախսեր չենք անում, եւ դրանք հիմնավորված են՝ հաշվի առնելով մեր երկրի ներկայիս իրավիճակը եւ ԶՈւ-ն վերակազմավորելու անհրաժեշտությունը։

Սիրիայում մենք ռուս ժողովրդին պաշտպանում ենք ահաբեկչության սպառնալիքից, քանի որ ավելի լավ է դա անել արտասահմանում, քան պայքարել ահաբեկչության դեմ երկրի ներսում»,- ընդգծել է Մեդվեդեւը՝ նշելով, որ, ցավոք, Ռուսաստանը ահաբեկչության դեմ պայքարի մեծ փորձ ունի, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՌԴ ՌՕՈւ ինքնաթիռները սեպտեմբերի 30-ին, հարվածներ են հասցրել Սիրիայի տարածքում «Իսլամական պետության» դիրքերին։