ԵԽԽՎ քաղաքական հարցերի հանձնաժողովի զեկուցող Ռոբերտ Ուոլթերի զեկույցի վերնագիրը՝ «Բռնության աճը ԼեռնայինՂարաբաղում եւ Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում», արտացոլում է հակամարտության միայն մեկ կողմի՝ Ադրբեջանի դիրքորոշումը, ինչը կանխորոշում է զեկույցի բովանդակությունը եւ եզրակացությունները։ Այս մասին «Ազատության» ռադիոկայանի ն տված հարցազրույցում նշել է ԼՂՀ ԱԳ փոխնախարար Արմինե Ալեքսանյանը:

Հարցին, թե ինչպիսին է եղել ԼՂՀ իշխանությունների պատասխանը Ուոլթերին, որը

դիմել է պաշտոնական Ստեփանակերտին՝ խնդրելով աջակցել «Բռնության աճը ԼեռնայինՂարաբաղում եւ Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» զեկույցի պատրաստման նպատակով ԼեռնայինՂարաբաղ այցելելու հարցում, ԱԳ փոխնախարարը պատասխանել է. «Իրոք, սեպտեմբերի 22-ին գրավոր դիմում է հղել ԼՂՀ իշխանություններին՝ խնդրելովաջակցել Արցախ այցելելու հարցում։ Ի պատասխան  Ուոլթերին ենք փոխանցել մեր դիրքորոշումն այդ հարցի շուրջ։

Մեր կարծիքով, նման մոտեցումը խախտում է Եվրոպայի խորհրդի զեկույցների պատրաստման հիմնական սկզբունքները, որոնք են՝  անկողմնակալությունն ուչեզոքությունը, ինչը խոչընդոտում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ համագործակցությունը»:

Նրա խոսքով, բացի այդ, ակնհայտ է, որ իր զեկույցում Ռոբերտ Ուոլթերը մտադիր է նաեւ անդրադառնալ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության ռազմաքաղաքական ասպեկտներին։

«Այս կապակցությամբ, մենք նշել ենք, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ կապված հարցերը դիտարկվում են համաձայնեցված ձեւաչափով, որն ունի միջնորդական գործունեություն իրականացնելու մանդատ՝ ճանաչված միջազգային հանրության կողմից։ Հակամարտության բոլոր երեք կողմերի հետ համաձայնեցված ձեւաչափն է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը, որն անհրաժեշտ փորձ է կուտակել, ինչը թույլ է տալիս միջնորդներին մասնագիտորեն, հետեւողականորեն եւ ինստիտուցիոնալ հիմքերի վրա իրականացնել իրենց գործունեությունը»,-ասել է նա: