ՌԴ ռազմատիեզերական ուժերի ավիացիան 3 օր շարունակվող ավիահարվածների արդյունքում սասանել է Սիրիայում ԻՊ ահաբեկիչների նյութատեխնիկական բազան եւ նվազեցրել է նրանց մարտական ներուժը։ Այս մասին ՌԴ Պաշտպանության վարչության ազգային կենտրոնում հայտարարել է երկրի ԶՈւ Գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետ, գեներալ-գնդապետ Անդրեյ Կարտապոլովը։
«Հմեյմիմ» բազայից շուրջօրյա հարվածներ են հասցվել Սիրիայի ողջ տարածքով։ Երեք օրվա ընթացքում մենք սասանել ենք ահաբեկիչների նյութատեխնիկական բազան եւ էապես նվազեցրել ենք նրանց մարտական ներուժը»,- ասել է նա, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։





























