Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերի 5-ի ուշ երեկոյան անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել։

Թուրքական Sozcu-ի փոխանցմամբ՝  անվտանգության խորհրդի նիստի թեման Սիրիայի տարածքից Թուրքիայի օդային տարածքը խախտած ռուսական ռազմական օդանավերի հետ կապված է լինելու։

Նշվում է, որ անվտանգության խորհրդի նիստին վարչապետ Դավութօղլուի գլխավորությամբ մասնակցելու են Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի պետը, Ազգային հետախուզության ծառայության պետը եւ խնդրի հետ առնչվող նախարարները։