Արտաքին առեւտրի հաշվեկշիռը կարողացել է ընթացիկ հաշվով չեզոքացնել տրանսֆերտների բացասական ազդեցությունը։ Այդ մասին հոկտեմբերի 5- ին Հայաստանի խորհրդարանում հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը։

Կենտրոնական բանկի սպասումների համաձայն, մինչեւ տարեվերջ Ռուսաստանից Հայաստան ուղարկվող տրանսֆերտները կկրճատվեն 25%-ով։  «Այնուամենայնիվ, տնտեսության աճը կարողացել է կանխարգելել արտահանման անկումը, իսկ ներմուծումը նկատելիորեն կրճատվել է։ Դա հնարավորություն է տվել  ընթացիկ հաշվով չեզոքացնել բացասական ազդեցությունը», - ասել է Երիցյանը։

Նշենք, որ պետական տվյալների համաձայն, 2015-ի հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանից արտահանումը կազմել է 967,4 միլիոն դոլար կամ՝ 26,3%-ով պակաս։ ԿԲ-ի տվյալների համաձայն, 2015-ի հունվար-օգոստոս ամիսներին Ռուսաստանից տրանսֆերտների նետտո հոսքի (Հայաստանի համար դրանց հիմնական աղբյուրի) անկումը կազմել է 48,5%: