Նախիջեւանում Առանձին համազորային բանակի ստորաբաժանումներն ու միացությունները հրամանատարաշտաբային զորավարժություններ են սկսել: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները ՝ վկայակոչելով Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը:

Այդ զորավարժությունների ընթացքում ստուգվելու են՝ Զինված ուժերի բոլոր տեսակների ռազմական գործողությունները կառավարելու շտաբների ունակությունները:

Ուսումնական առաջադրանքներից բացի նաեւ ծրագրում են մշակել զորքերի կառավարումը բարդ օպերատիվ պայմաններում, զանազան մակարդակների շտաբների համակարգում, մարտական ծառայության կազմակերպումն ու ստուգումը:

Հրամանատարաշտաբային զորավարժությունները տեւելու են մինչեւ հոկտեմբերի 8-ը: