Հայաստանը կարեւոր գործընկեր է միջազգային խաղաղապահության բնագավառում եւ Հայաստանի ջանքերը բարձր են գնահատվում ԱՄՆ կողմից: Այդ մասին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ հանդիպմանը  հայտարարել է ԱՄՆ պաշտպանության քարտուղարի կայունության եւ մարդասիրական հարցերի գծով փոխտեղակալ Անե Վիկտովսկին:

Սեյրան Օհանյանը ողջունել է տիկին Վիկտովսկիին Հայաստանում եւ ՀՀ պաշտպանության նախարարությունում եւ նշել այսօր՝ հոկտեմբերի 5-ին Երեւանում մեկնարկած խաղաղապահության հիմնախնդիրներին նվիրված միջազգային համաժողովին նրա մասնակցության կարեւորությունը:

Անե Վիկտովսկին իր հերթին նշել է, որ Հայաստանը կարեւոր գործընկեր է միջազգային խաղաղապահության բնագավառում եւ Հայաստանի ջանքերը բարձր են գնահատվում ԱՄՆ կողմից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային կայունության եւ խաղաղության պահպանման գործողություններին ՀՀ մասնակցության եւ դրա շուրջ հայ-ամերիկյան համագործակցությանը, մարդասիրական ծրագրերին առնչվող հարցեր, տարածաշրջանային անվտանգությանն առնչվող խնդիրներ: