Բալթյան նավատորմի «Վասիլի Տատիշչեւ» հետախուզական նավը Բալթիյսկից դեպի Սիրիա է ուղեւորվել։ Այդ մասին «Ինտերֆաքսին» հաղորդել է ռազմական աղբյուրը։
Նրա խոսքով, նավը կլրացնի եւ կուժեղացնի Ռուսաստանի ՌԾՈւ-ի նավային խմբավորումը Միջերկրական ծովի արեւելյան հատվածում։
«Վասիլի Տատիշչեւը» իր համար նախանշված առաջադրանքներ կկատարի։
ՌԴ Պաշտպանության նախարարությունը ավելի վաղ հաղորդել էր, որ ներկայումս Միջերկրական ծովի արեւլյան հատվածում՝ Սիրիայի ափերի մոտ պլանային զորավարժություններ են կատարում Ռուսաստանի ՌԾՈւ-ի Միջերկրական ծովում մշտական օպերատիվ միավորման նավերը՝ գվարդիական հրթիռային «Մոսկվա» հածանավի գլխավորությամբ։




























