Բարդ ֆինանսական դրության մեջ հայտնված «Տրանսաերո» ռուսական ավիաընկերությունը 2 օր հետո կայանալիք չվերթների կարգավիճակը ստուգող ծառայություն է գործարկել իր  կայքում։ Այս մասին հայտնել է ավիաընկերության փոխադրումներն իրականացնող «Աերոֆլոտ» ընկերությունը։

«Ուղեւորների հարմարության համար «Տրանսաերո»-ի կայքում 2 օր հետո կայանալիք չվերթների կարգավիճակը ստուգող ծառայություն է գործարկվել։ Չվերթի համարը պետք է նշել առանց UN կոդի»,- ասված է «Աերոֆլոտ»-ի հայտարարության մեջ, գրում է «Փրայմ»-ը։

Հիշեցնենք, որ «Տրանսաերո» խոշորագույն ռուսական մասնավոր ընկերությունը չի կարողացել մարել պարտքերը, որոնք լիզինգային պարտավորությունների հետ միասն կազմում են մոտ 250 մլրդ ռուբլի։ Ընկերության բաժնետոմսերի 75 տոկոսը «Աերոֆլոտ»-ին հանձնելու կառավարության պլանը ձախողվել է, սակայն ուղեւորափոխադրումների պարտավորությունները «Տրանսաերո»-ն պետք է կատարի։

«Տրանսաերո»-ի ուղեւորափոխադրումները մինչեւ դեկտեմբերի 15-ն իրականացվելու են «Տրանսաերո»-ի, «Աերոֆլոտ»-ի եւ այլ ռուսական ընկերությունների չվերթներով։