«Գազպրոմ»-ը չի բացառում «Թուրքական հոսք» գազամուղի նախագծի իրականացման ժամկետների երկարաձգումը։ Այս մասին լրագրողներին հայտնել է «Գազպրոմ»-ի կառավարման խորհրդի փոխնախագահ Ալեքսանդր Մեդվեդեւը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Ոչ մի սարսափելի բան չի պատահի, եթե այն մեկ տարով երկարաձգվի»,- ասել է Մեդվեդեւը։

Նա նշել է, որ միջկառավարական համաձայնագրի ստորագրման ժամկետները կախված են «Գազպրոմ»-ից։ «Թուրքիայում  կառավարության ձեւավորումը որոշակի ժամանակ կպահանջի։ Գուշակելը շատ բարդ է»,- ասել է նա եւ հավելել, որ Թուրքիայի իշխանություններն ընդգծել են «Թուրքական հոսքի» առաջին գծի կառուցման կարեւորությունը, բայց պատրաստ են նաեւ բոլոր 4 գծերի շինարարությանը։