Սեպտեմբերի 27-ին, ժամը 22.30-ին, 80-ամյա Սերգեյ Մ.-ն ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր տվել, որ իր ծանոթ Գենադին հյուրընկալվելով իր տանը՝ գողացել է 16.000 դրամ, բջջային հեռախոս եւ իր ընկերոջ` 44-ամյա Սլավիկ Ս.-ի անձնագիրը, վարորդական վկայականը, սոցիալական քարտը եւ հաշմանդամության գրքույկը:

Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ օրերս Խանջյան փողոցի թիվ 13 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել Գենադին, ով իրականում 39-ամյա Վարդան Օ.-ն է:

Վերջինս տվել է խոստովանական բացատրություն: Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել գողացած բջջային հեռախոսը:

Նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն:

Քննությունը շարունակվում է: