Երևանի Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից հոկտեմբերի 6-ին ՃՈ հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել Range Rover մակնիշի ավտոմեքենա` կեղծ համարանիշներ օգտագործելու պատճառով: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից՝ հրաժարվելով, սակայն հրապարակել ավտոմեքենայի տիրոջ անունը:

«Կեղծ համարներ օգտագործելու համար ակտ է կազմվել, որից հետո մեքենան բաց են թողել տուգանային հրապարակից»,-ասացին ոստիկանությունից:

Նշենք, որ ըստ shamshyan.com-ի՝  ավտոմեքենան վարել է Երևան քաղաքի բնակիչ Վահան Արթուրի Բաղդասարյանը: Վերջինս ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանի որդին է:

Լուսանկարը՝ shamshyan.com-ի