Դանիայի Օդենսե քաղաքի կենդանաբանական այգում հոկտեմբերի 15-ին առյուծի հրապարային հերձում կկատարեն: Այգու կայքի տեղեկացմամբ, բոլոր ցանկացողները կարող են ներկա գտնվել:
«Կենդանու հերձման ժամանակ կցուցադրվեն նրա սիրտը, թոքերը եւ ներքին այլ օրգաններ: Դա թույլ կտա ավելի շատ բան իմանալ օրգանիզմի ներքին կառուցվածքի մասին»,- ասված է հաղորդագրությունում:
The Local-ի դանիական տարբերակի տեղեկացմամբ, մասնագետներն ընդգծել են, որ հրապարակային հերձումը կատարվում է բացառապես ուսումնական նպատակներով, եւ ակնկալում են, որ հասարակության կողմից բացասական արձագանք չի հնչի:
Ըստ «Ինտերֆաքս»-ի, անցյալ տարի Կոպենհագենի կենդանաբանական այգին հայտնվել էր սկանդալի կենտրոնում, երբ հանդիսատեսի առջեւ, հիմնականում՝ երեխաներ, սպանել էին Մարիուս ընձուղտին, այնուհետեւ կտրատել լեշն ու կերակրել առյուծներին:
Օդենսեի կենդանաբանական այգին հիմնվել է 1930 թվականին: Ամեն տարի այն ավելի քան 500 հազար այցելու է ունենում: 2013 թվականին այգին լավագույնն է ճանաչվել Եվրոպայում:




























