Քալիֆորնիայի Օրենջ շրջանի բնակչուհին ձերբակալվել է  մանկական պոռնոգրաֆիա պարունակող տեսանյութեր ստեղծելու եւ տարածելու համար։  Գեղեցկության մրցույթի նախկին հաղթող Մեգան Բրիենա Էլթը դրա համար նույնիսկ իր ընտանիքից 4-ամյա երեխայի է օգտագործել։ 

Ինչպես հաղորդում է տեղի ոստիկանությունը, Սան Դիեգոյում երեխաների շահագործման դեմ պայքարի նպատակային խմբի  անդամների կողմից ձերբակալվել է Քալիֆորնիայի 25-ամյա բնակչուհի, որը նկարահանել եւ վաճառել է պոռնոգրաֆիական նյութեր՝ դրանցում օգտագործելով նաեւ իր հարազատներին։  Նա հայտարարել է, որ երեխաների մասնակցությամբ բաց լուսանկարներ է վաճառել Հարավային Քալիֆորնիայում տեղակայված ԱՄՆ ծովային հետեւակում ծառայողներին՝ փողի եւ նվերների դիմաց։ Մեգան Էլթն առցանց վաճառել է նաեւ անչափահասների հետ սեռական հարաբերությունների տեսագրություններ, փոխանցում է  Americaru-ն։

Կնոջ ձերբակալության պատճառ է դարձել ռազմա-ծովային քննչական վարչության տրամադրած տեղեկությունը։  Դատարանը կնոջից 100 հազար դոլարի  գրավ է պահանջել։ Հաղորդվում է, որ մեղադրյալը երեխաների հետ աշխատել է Իրվինում՝ Սեն Կլեմենտում գտնվող Հիսուս Քրիստոսի վերջին օրերի եկեղեցում աշխատելու ընթացքում։ 

Մեգան Էլթը 2014 –ին թագադրվել էր որպես միսս Օրենջ, նա նաեւ գեղեցկության տարբեր մրցույթների է մասնակցել Քալիֆորնիայի նահանգում։