Վանաձորի զորամասերից մեկից հոկտեմբերի 8-ին սննդային թունավորման (քացախաթթու) նախանշաններով Վանաձորի բժշկական կենտրոն տեղափոխված 19-ամյա Վահան Մովսիսյանի վիճակը նորմալ է: Այս մասին NEWS.am-ին ասաց ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալի պետ, գնդապետ Արամ Ասատուրյանը:

Արամ Ասատուրյանը նշեց, որ զինվորն ուշագնաց է եղել, ինչից հետո նրան տեղափոխել են հիվանդանոց:

Նշենք, որ Վահան Մովսիսյանը ծնունդով Արտաշատ քաղաքից է:

Ըստ նախնական տվյալների՝ զինծառայողը թունավորվել է քացախաթթվի մեծ չափաբաժին օգտագործելու հետեւանքով: