Սահմանադրական բարեփոխումների օգտին շարժմանը ԲՀԿ-ի մասնակցության մասին ավելի ուշ կհայտարարվի։ Այդ մասին հոկտեմբերի 9-ի ԱԺ ճեպազրույցների ժամանակ նշել է ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը՝ պատասխանելով այն հարցին, թե պատրաստ է արդյոք  ԲՀԿ-ն համագործակցել Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության հետ՝ բարեփոխումների քարոզչություն իրականացնելու նպատակով.  

«Մենք առայժմ չենք քննարկել քարոզչության հարցում մեր աշխատանքի ձեւաչափը։ Ամեն ինչ կախված է այն որոշումից, որը կընդունեն Քաղխորհուրդը եւ կուսակցության տարածքային մարմինները», - ասել է  Էնֆիաջյանը։

Հիշեցնենք, որ սահմանադրական փոփոխությունների նախագիծը հոկտեմբերի   5-ին խորհրդարանի հավանությանն է արժանացել, իսկ հանրաքվեն տեղի կունենա դեկտեմբերի 6-ին։