Մոլդովայի ընդդիմադիր Սոցիալիստների կուսակցության առաջնորդ Իգոր Դոդոնը ուրբաթ՝ Մոլդովա- Ռուսաստան ֆուտբոլային հանդիպման ժամանակ, երկրի վարչապետ Վալերի Ստրելեցին է հանձնել կառավարության նկատմամբ անվստահության քվեի որոշման նախագիծը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Սոցիալիստների առաջնորդը ներկա էր ֆուտբոլի խաղին Մոլդովայում Ռուսաստանի դաշնության դեսպան Ֆարիտ Մուխամեթշինի հրավերքով։
«Վարչապետին անվստահության քվե հանձնելու մասին որոշման նախագիծը հասցվել է հասցեատիրոջ գիտությանը»,- շաբաթ «Ֆեյսբուք» սոցիալական կայքում գրել է Դոդոնը, իր գրությանը կցելով մի լուսանկար, որտեղ ինքը պատկերված է Ստրելեցի հետ։
Ընդդիմադիր ուժերը՝ Սոցիալիստների կուսակցությունը եւ «Մեր կուսակցությունը» սեպտեմբերի 27-ից Մոլդովայում բողոքի ցույցեր են անցկացնում։ Ձախ ցենտրիստները պահանջում են պետական չինովնիկների, երկրի ղեկավարության՝ այդ թվում վարչապետ Ստրելեցի ու նախագահ Նիկոլայ Թիմոֆթիի հրաժարականը։ Սոցիալիստները, որոնք Մոլդովայի խորհրդարանում 101-ից 24 մանդատ ունեն, մտադիր են նախաձեռնել վարչապետին ու խոսնակին անվստահության քվե հանձնելու գործընթացը։
Շաբաթ ցուցարարները մտադիր են կես ժամով արգելափակել Քիշնեւի մի քանի փողոցներ՝ որպես բողոքի նշան գործող իշխանությունների դեմ։ Դոդոնը լրագրողներին հայտնել է, որ հինգշաբթի՝ հոկտեմբերի 15-ին, խորհրդարանի շենքի առաջ զանգվածային ցույց կկայանա։ Ընդդիմությունը մտադիր է արգելափակել օրենսդիր ժողովի շենքի ելքերը։ Քիշնեւի կենտրոնում ձախ ցենտրիստները վրանային քաղաք են խփել, որտեղ շուրջօրյա հերթապահում են ցուցարարները։ Ընդդիմությունը պահանջում է արտահերթ խորհրդարանական ընտրություններ, նախագահի համաժողովրդական ընտրություն ու իշխանության ամբողջական վերբեռնում։





























