Երեւանի Արշակունյաց պողոտայում գտնվող «Փեթակ» հյուրանոցում հոկտեմբերի 9-ին դիակ է հայտնաբերվել: NEWS.am-ի տեղեկություններով` աշխատակիցը մուտք գործելով հյուրանոցի սենյակներից մեկը, նկատել է, որ հյուրանոցի այցելուն անշարժ ընկած է հատակին:

Դեպքի վայր են ժամանել ոստիկաններ։

Ոստիկանությունից NEWS.am-ի հետ զրույցում հաստատեցին այս տեղեկությունը` նշելով, որ հայտնաբերվածը 57–ամյա տղամարդ է, որի մահվան հանգամանքները դեռ պարզ չեն։ Նշանակվել է  դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն: