Գվատեմալայում հոկտեմբերի 1-ին տեղի ունեցած սողանքի զոհերի թիվը հասել է 264-ի, եւս 40 մարդ համարվում է անհետ կորած։

«Այս պահին մենք հայտնաբերել ենք 264 մարմին եւ շարունակում ենք եւս 40 մարդու որոնումները, որոնք անհետ կորել են»,-հայտարարել է աղետի վայրում աշխատող փրկարարների ներկայացուցիչ Խուլիո Սանչեսը, հաղորդում է  РБК-ն՝ վկայակոչելով AFP-ն։

Որոնողական-փրկարարական աշխատանքները շարունակվում են։