«Տրանսաէրո» ավիաընկերությունը չեղյալ է հայտարարել 55 չվերթ, որոնք նախատեսված էին հոկտեմբերի 12-ին, հաղորդում է ավիաընկերությունը Facebook-ի իր էջում։

«Հոկտեմբերի 12-ի մնացած չվերթները կիրկանացվեն ըսկ ժամանակացույցի։ Եթե այդ չվերթները չեղյալ հայտարարվեն, «Տրանսաէրոն» պարտադիր կարգով կիրազեկի այդ մասին»,-հայտնել են ավիաընկերությունից։

Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, «Տարնսաէրո» ավիաընկերությունը չեղյալ է հայտարարել 53 չվերթ, հաղորդում է Gazeta.ru-ն։

Հիշեցնենք, որ «Տրանսաէրո» ռուսական խոշոր մասնավոր ավիաընկերությունը ի վիճակի չէ վճարել պարտքերը, որոնք կզմում են շուրջ 250 մլրդ ռուբլի։

«Տրանսաէրոն» ուղեւորների փոխադրում կիրականացնի մինչեւ դեկտեմբերի 15-ը։