«Էրեբունի-Երեւան» տոնակատարության շրջանակում լվացվել են մայրաքաղաքի հուշարձանները:
Քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ արձանների լվացման առաքելությունը այս տարի եւս սիրով ստանձնել են Երեւանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի եւ այլ կամավորներ, ովքեր խմբերով շրջել են քաղաքի փողոցներում եւ այգիներում ու լվացել, մաքրել են հուշարձանները:
Աշխատանքներին տեխնիկական եւ մարդկային ռեսուրսներով աջակցել են ՀՀ ՏԿԱԻՆ Երեւանի փրկարարական վարչության տարածքային ստորաբաժանումները եւ հրշեջ փրկարարական ջոկատների անձնակազմերը:
Նախաձեռնության ընթացքում լվացվել են Գայի, Հայկ Նահապետի, Վարդան Մամիկոնյանի, Ալեքսանդր Թամանյանի, Ալեքսանդր Մյասնիկյանի, Վիլիամ Սարոյանի, Պարույր Սեւակի, Ալեքսանդր Գրիբոյեդովի, Խաչատուր Աբովյանի, Եղիշե Չարենցի, Գարեգին Նժդեհի, Անդրանիկ Օզանյանի, Գեւորգ Չաուշի, Արամ Խաչատրյանի, Սասունցի Դավթի եւ այլ հուշարձաններ:


































