Երեւանի Վահագնի բնակելի թաղամասում այսօր` հոկտեմբերի 11-ին, բացվեց սփյուռքահայ բարերար Վահագն Հավնանյանին նվիրված խաչքարը:
Ինչպես իր խոսքում նշեց խաչքարի հեղինակ Վարազդատ Համբարձումյանը, խաչքարն արտացոլում է խոնարհ եւ միեւնույն ժամանակ պայքարող Վահագն Հովնանյանին. «Խաչքարը տեղադրել ենք գառան վրա, թեեւ գառը խորհրդանշում է խոնարհություն, սակայն այս կենդանին նաեւ պայքարող է իր տեսակով, հենց այդպիսին էր Վահագն Հովնանյանը` խոնարհ ու պայքարող»:
Հոգեւորականների մատուցած պատարագից հետո սփյուռքահայ բարերարի դուստրը` Նինա Հովնանյանը, աճյունափոշու մի մասը տեղադրեց խաչքարի մեջ, ինչպես կտակով ցանկացել էր հայրը:
Նշենք, որ խաչքարի բացման արարողությանը ներկա էին ինչպես ընտանիքի անդամներն ու ընկերները, այնպես էլ քաղաքական գործիչներ:
Սփյուռքահայ գործարար, բարերար Վահագն Հովնանյանը մահացել է 2015 թ-ի օգոստոսի 31-ին Երեւանում:





























