Հարկավոր է մեկտեղել ջանքերը՝ մարդկության դեմ նոր հանցագործություններ, նոր ցեղասպանություններ թույլ չտալու համար: Երեւանում կայացած Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) արտգործնախարարների երկօրյա համաժողովի արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում այս մասին հայտարարեց Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Պատասխանելով հարցին, որ համաժողովի շրջանակում ընդունված ամփոփիչ փաստաթղթերից մեկը վերաբերում է ցեղասպանությունների կանխարգելմանը, Նալբանդյանը նշեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ՖՄԿ այդպիսի վերաբերմունքի հատուկ կարեւորությունը:
Նախարարի խոսքով, կարեւոր է, որ բոլոր երկրները սատարեցին նախաձեռնությունը: «Խոսքն այն կարեւոր հաղորդագրության մասին է, որը Հայաստանը հասցեագրում է ամբողջ աշխարհին. չի կարելի նոր հանցագործություններ, նոր ցեղասպանություններ թույլ տալ, հարկավոր է մեկտեղել ջանքերը»,- ընդգծեց Էդվարդ Նալբանյանը՝ հիշեցնելով, որ ֆրանկոֆոնիայի մեծ ընտանիքը միավորում է աշխարհի պետությունների ավելի քան մեկ երրորդին:





























